Lingua   

Lingua: Armeno


Harout Pamboukjian / Հարութ Փամբուկչյան


Սասնա քաջեր վերցրին զենքեր,
Մահն աչքերուն մեջ առան,
Հայոց ազգի կույս աղջիկներ
Ասկյարներ խլին տարան։

Հայ քաջեր, հայ քաջեր, ժամն է մեր օրհասական,
Հայ կամավորների խմբով պիտ արշավենք Հայաստան։

Յուր քաջերով էր բյուրավոր,
Տարոն աշխարհի սարեր
Մշո դաշտեն մինչև Սասուն
Քաջ Արաբոն կու հսկեր։

Հայ քաջեր, հայ քաջեր, ժամն է մեր օրհասական,
Արաբոյի շիրմով կերթվինք պիտ ազատենք Հայաստան։

Ֆիդայապետ Գևորգ Չավուշ
Յուր քաջերով անսասան,
Յուր կատարած սխրանքներով
Գրչվեց Սարերի ասլան։

Հայ քաջեր, հայ քաջեր, ժամն է մեր օրհասական,
Մեր եռագույն դրոշի ներքո պիտ ազատենք Հայաստան։

Սերոբ Աղբյուր Նեմրութ սարում
Երդվիլտվեց քաջերուն,
Հայրենիքի սիրույն համար
Կամ մահ, կամ Ազատություն։

Հայ քաջեր, հայ քաջեր, ժամն է մեր օրհասական,
Մեր եռագույն դրոշի ներքո պիտ ազատենք Հայաստան։



Pagina principale CCG

Segnalate eventuali errori nei testi o nei commenti a antiwarsongs@gmail.com




hosted by inventati.org