Lingua   

Արյունոտ դրոշ

anonimo
Lingua: Armeno




Արյունոտ դրոշ մեր ազատության,
Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
Արյունոտ դրոշ մեր ազատության,
Ծածանվեց ընդդեմ բռնակալության:

Հույսով լցվեցավ սիրտը հայության,
Երկյուղը պատեց կայսեր օսմանյան:
Հույսով լցվեցավ սիրտը հայության,
Երկյուղը պատեց կայսեր օսմանյան:

Բայց մարդասպանը սաստիկ զայրացավ,
Հայեր ջնջելու հրաման տվավ:
Բայց մարդասպանը սաստիկ զայրացավ,
Հայեր ջնջելու հրաման տվավ:

Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չկատարվի յուր անկախություն:
Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չկատարվի յուր անկախություն:

Բայց զենք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան
Քաջ ֆիդայիններ, առյուծի նման,
Բայց զենք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան
Քաջ ֆիդայիններ, առյուծի նման:

Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց օսմանյան զորքին:
Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց օսմանյան զորքին։:

Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք կեցցե՜ Հայաստան
Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք կեցցե՜ Հայաստան:

Կեցցե Հայաստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան քաջ ֆիդայություն,
Կեցցե Հայաստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան քաջ ֆիդայություն!



Pagina principale CCG

Segnalate eventuali errori nei testi o nei commenti a antiwarsongs@gmail.com




hosted by inventati.org